Մեր Հասցեն՝

Հայաստան, Երևան
Թումանյան 31
Հեռ: (+374 10) 50 03 07
Ֆաքս: (+374 10) 50 03 07
Էլ. Հասցե: info@MinaDeOro.am

Ոսկերչություն

Մեր ազգը բացմիցս հպարտացել է հայազգի տաղանդաշատ ոսկերիչներով,որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:
Միայն այն փաստը, որ այսօր ամբողջ աշխարհի ոսկերիչների 7 %-ը կազմում են հայ վարպետները,մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա: Հայ ոսկերիչների ստեղծած արվեստի նմուշները ճանաչում են վայելում Հայաստանի սահմաններից դուրս:
<<Hօvyan Holding>> ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Արդեն շուրջ 10 տարի այն իր շուրջ է համախմբել ոսկերչության բնագավառում լավագույն հայ մասնագետներին, գործարանը համալրվել է նորագույն շվեյցարական և իտալական սարքավորումներով, իսկ նոր մտահաղացումները և գեղեցիկը արարելու մեծ ցանկությունը օգնում են հպարտորեն շարունակել հայկական ոսկերչության բարի ավանդույթները, զարգացնել և պատվով ներկայացնել հայ ոսկերիչների ստեղծած գլուխգործոցները ամբողջ աշխարհում:
Թումանյան 31 հասցեում գտնվող խանութում ներկայացված են “Mina De Oro” և “Hovyan” բրենդերի էքսկլյուզիվ զարդերը բարձր ճաշակի և յուրօրինակ նախասիրությունների տեր կանանց և տղամարդկանց համար: Այս խանութից գնած զարդերը ընդգծում են այն կրողի բնավորությունը և վերաբերմունքը գեղեցիկի նկատմամբ:
2011 թվականին Mina De Oro բրենդը շահել է <Համազգային Վստահություն> մրցանակը և լավագույն ապրանքանիշի ազգային անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքում ճանաչվել է լավագույնը և արժանացել <Տարվա Հայտնություն> անվանակոչմանը:

Մինա Դե Օռօ

2011 թ. -ից MinaDeOro.am և MinaDeOro.biz կայքերը օգնեցին էլ ավելի բարելավել մեր կապը հաճախորդների հետ, որովհետև 2011 թ.-ից հաճախորդները կարող են ծանոթանալ մեր արտադրանքի հետ և լինել տեղեկացված մեր նորություններին համացանցում այցելելով MinaDeOro.am կայք: Նրանք կարող են նաև կապ հաստատել մեզ հետ հետադարձ կապի օգնությամբ.

ՆՈՐ ԲԱՐՁՐՈՒՆՔՆԵՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2011 թ. -ից մինջև 2014 թ. մեր կայքերը հասանելի էին միայն համակագչից մուտ գործելու համար,քանի որ կայքը պատրաստված էր ֆլեշ ֆորմատով: Բայց հիմա մենք տալիս ենք հնարավորություն այցելել մեր կայքը ոչ միայն համակարգչից,այլ նաև ցանկացած սարքի օգնությամբ: Նաև ավելացնում ենք նոր էլեկտրոնային հասցե www.MinaDeOro.ru, Սիրով բոլորին սպասում ենք մեր նոր կայքում:

ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Mina De Oro ոսկերչական բրենդը տրամադրում է բարձր որակի ապրանքներ, որոնք մեր կազմակերպությունը առաձնացնում են միջազգային շուկայում: Յուրաքանչյուր հաճախորդ ստանում է հնարավորություն ընդգծելու իր առանձնահատկությունը մեր արտադրանքի շնորհիվ:Մեր հաճախորդների կարծիքը մեզ համար առավել կարևոր է, քան համեմատությունները այլոց հետ: Mina De Oro -ն տալիս է անսահմանափակ հնարավորություններ: