Մեր Մասին

”Հովյան” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում տարբեր բնագավառներում: Լինելով սրտացավ մեր երկրի տնտեսության զարգացման համար` Հովյան ՍՊԸ-ն անում է հնարավոր ամեն ինչ այն խթանելու, Հայաստանի Հանրապետության և նրա բնակչությանն օգտակար լինելու համար:
Ընկերության գործունեության շրջանակը բավականին լայն է և բազմազան: Այն իր մեջ ներառում է ձկնաբուծություն, կենդանաբուծություն, ոսկերչություն, արտադրություն բուսական յուղերի բնագավառում, այգեգործություն, ներմուծում և արտահանում: Բոլոր վերոնշյալ ուղղությունները դեռ ԽՍՀՄ ժամանակներից եղել են մեր երկրի տնտեսության ամենազարգացած, կայացած և ներկայանալի ճյուղերից: Հայաստանը ի շնորհիվ բերրի հողի, զուլալ ջրի, մարդկային ռեսուրսների և անմնացորդ նվիրվածության հնարավորություն ունի վերականգնել իր տնտեսության երբեմնի բարի համբավը: